«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան հարաբերությունները հետաքրքիր զարգացումներ են ստանում:
«Շաբաթ օրը Սյունիքի մարզ էր այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը` քննարկելու ՀՀԿ նախընտրական ծրագիրը: Պարզվում է` այսօր էլ Սյունիքի մարզ է մեկնելու ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թե ինչու նա վարչապետի հետ չէր մեկնել, այլ գերադասել է առանձին գնալ ու հանդիպել մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, մնում է միայն կռահել»:
Թեև Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ այդ ամենի մեջ չկա որևէ արտառոց բան: «Սյունիքն էլ է մեր մարզերից, զարմանալու բան չկա, միշտ էլ այցեր լինում են»:









































