Գերմանիայի արևմուտքում 78-ամյա տղամարդը կրակ է բացել պոլիկլինիկայի շենքում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ոստիկանությունում ասել են, որ տղամարդը մուտք է գործել Վայլերբախ քաղաքի բժշկական կենտրոններից մեկը և առանց նախազգուշացման կրակ բացել ինքնաձիգից: Կլինիկայում գտնվող երկու բժիշկներ վիրավորվել են, իսկ ավելի ուշ մահացել տեղի հիվանդանոցում:
Վերադառնալով տուն՝ 78-ամյա տղամարդը ինքնասպան է եղել այն ժամանակ, երբ ոստիկանությունը փորձել է գրավել նրա բնակարանը: Հանցագործության դրդապատճառների, ինչպես նաև տղամարդու ինքնության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:











































