ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրն իր անհանգստությունն է հայտնել Սոմալիի ծովահենների ներկայացրած վտանգների վերաբերյալ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զգուշացրել էր, որ աֆրիկյան պետությունների հումանիտար իրավիճակը գալիք ամիսներին կարող է նորից վատանալ:
The Jerusalem Post-ը գրում է, որ երկու տասնամյակ շարունակ Սոմալին եղել է անարխիայի, քաոսի և հակամարտության մեջ: «Կարմիր խաչ»–ի միջազգային կոմիտեն հաշվարկել է, որ կռիվները, սովն ու համաճարակներն ավելի քան մեկ միլիոն մարդու մահվան պատճառ են դարձել 1991 թվականից ի վեր:
Միջազգային հանրությունն անհանգստանում է, որՍոմալին կարող է ապահով վայր դառնալ իսլամիստ գրոհայինների համար:











































