Մոսկվայի Պուշկինի հրապարակում ձերբակալվել է մոտ 100 մարդ: Այս մասին Дождь հեռուստաալիքին հեռախոսով հաղորդել է ընդդիմադիր Իլյա Յաշինը, ով ձերբակալվածների թվում է:
Նրա խոսքերով՝ միայն այն ավտոմեքենայում, որտեղ ինքն է գտնվում, կա 20 մարդ, իսկ ոստիկանները «մարդկանցով լցրել են» մի քանի ավտոմեքենա: Յաշինը պատմել է նաև, որ ձերբակալելիս ոստիկանությունը որևէ բացատրություն չի տվել իր գործողությունների համար: Միաժամանակ նա նշել է, որ ոստիկաններն իրենց շատ կոպիտ են պահել:
Հանրահավաքի կազմակերպիչներ Սերգեյ Պարխոմենկոն և պատգամավորներ Գենադի ու Դմիտրի Գուդկովները հրապարակ են գնացել, որպեսզի հանդիպեն ոստիկանության ղեկավարության հետ:
Ձերբակալվածների թվում են նաև ընդդիմության առաջնորդներ Ալեքսեյ Նավալնին և Սերգեյ Ուդալցովը:
«Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով հանրահավաքի ավարտից հետո Պուշկինի հրապարակում տարերայնորեն հանրահավաքներ են կազմակերպվել:











































