ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ «ԱՄՆ-ը մշտապես կաջակցի Իսրայելին»:
Associated Press-ը գրում է, որ նախագահն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ այսօր հանդիպել է Սպիտակ տանը` քննարկելու Իրանի դեմ պատերազմի հետ կապված հարցերը: Օբաման ասել է, որ ինքն ու Նեթանյահուն նախընտրում են Իրանի հետ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով:
Օբաման ասել է, որ թեև ինքը հավատում է, որ դեռ հնարավոր է հարցերը դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց չի բացառում մնացած հնարավորությունների օգտագործումը:
Հաղորդվում է, որ երկու ղեկավարները զրույցներ են վարում, մինչ հանդիպումներին մասնակցելը:









































