Associated Press-ը հաղորդում է, որ Apple-ի App store ինտերնետ–խանութում ներբեռնումների թիվը հասնում է 25 միլիարդի:
Apple-ի կողմից այսօր տարածված լուրերում ասվում է, որ ծրագրերը ներբեռնվել են ավելի քան 315 միլիոն iPhone-ներից, iPad-ներից և iPod-ներից: Խանութն ունի 550.000–ից ավել ծրագիր, և դրանցից որոշներն անվճար են:
Ծրագրերի ինտերնետային խանութը բացվել էր 4 տարի առաջ: Ընկերությունը հիմնվել է ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգում:









































