Պետերբուրգում ոստիկանությունը սկսել է ձերբակալել Մարիինյան պալատի մոտ՝ իշխանությունների կողմից չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցներին: Ակցիային հավաքվել են հարյուրավոր մարդիկ, ինչի արդյունքում արգելափակվել է տրանսպորտի երթևեկությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երբ մասնակիցները լոզունգներ են վանկարկել, սկսվել են ձերբակալությունները: Ձերբակալման գործողություններին հավաքվածներն արձագանքել են «խայտառակություն» գոռալով:
Ակտիվիստների հետ միասին ձերբակալվել են նաև քաղաքային խորհրդարանի «Յաբլոկո» խմբակցության պատգամավորներ Բորիս Վիշնևսկին և Մաքսիմ Ռեզնիկը:
Բազմությունը շարունակում է բղավել ընդդիմադիր կարգախոսներ, իսկ ոստիկանությունն էլ շարունակում է ձերբակալությունները:









































