Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի է ունենում հանրահավաք՝ ի պաշտպանություն վարչապետ Վլադիմիր Պուտինի, ով մարտի 4-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է: Հանրահավաքին ներկա է մոտ 10 հազար մարդ։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը:
«Մանեժնայա հրապարակին և հարող տարածքում սկսվել է «Մերոնք» երիտասարդական շարժման կողմից կազմակերպված հանրահավաքը: Մասնակիցների թիվը մոտ 10 հազար է»,- հաղորդում է գերատեսչության մամլո ծառայությունը:





































