Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս գիշեր Ադրբեջանում վերադարձել են փետրվարյան ցրտերն ու խնդիրները: Արդեն 12 ժամ է, ինչ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը (ՆԻՀ) մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Էլեկտրաէներգիայի դադարեցման պատճառը ամբողջ ՆԻՀ-ում բաշխման կայաններում տեղի ունեցած վթարն է: Ուժեղ քամին ու փոթորիկը Շարուրի շրջանում կտրել են բարձրավոլտ հաղորդալարերը: Առատ ձյան պատճառով երեկ գիշերվանից սկսած՝ դադարեցվել են Նախիջևանի օդանավակայանների չվերթները:
Նշվում է, որ օդերևութաբանները չէին կանխատեսել այդպիսի եղանակ, և բնությունը հերթական անակնկալն է մատուցել նրանց:










































