Այսօր «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն գրանցվել է որպես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ:
«Առաջին լրատվական»-ին բորսայից հայտնեցին, որ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն 2009թ-ից մասնակցում էր Բորսայի արտարժույթի հարթակում, իսկ 2010թ.-ից նաև վարկային ռեսուրսների հարթակում: Այսուհետ՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔԱ Արմենիա-ի անդամի կարգավիճակում, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն կմասնակցի բորսայական առևտրին՝ բոլոր շուկաներում և հարթակներում:
«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է «ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ» ՓԲԸ իրավահաջորդը: Բանկն իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է 1992 թվականին և գործում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 72 լիցենզիայի: 2000թ. ապրիլին բանկի բաժնետոմսերը ձեռք բերվեցին արտասահմանյան ընկերությունների կողմից, որոնք հետագայում ընդգրկվեցին Մակարիոս խմբում: 2007թ-ին Բանկի 100 % բաժնետոմսերը ձեռք բերվեցին «Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ»-ի կողմից: Վերջինս հանդիսանում է Լիբանանյան խոշորագույն բանկերից մեկը, որը գործում է մի շարք երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Սուդան և այլն: 2008թ-ին «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը (ՕՄԶՀ) ձեռք են բերել մասնակցություն հետևյալ կերպ. ՎԶԵԲ՝ 25% +1 բաժնետոմս, իսկ ՕՄԶՀ՝ 10%-ը:
Առ այսօր Բորսայի անդամ և շուկայի մասնակից են թվով 32 ընկերություն, որոնցից 26-ը հանդիսանում են Բորսայի անդամ, իսկ 6 ընկերությունը՝ շուկայի մասնակից:





































