Monday, 08 06 2026
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ

Մարտի 1-ից վերսկսվել է Երևանի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման գործընթացը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մարտի 1-ից վերսկսվել է մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման գործընթացը: Հունվարից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն համարակալվել է 4200 ծառ: Նշվել է նաև, որ որոշ տեղերում բնակիչները ցանկություն են հայտնել անձամբ մասնակցել համարակալման գործընթացին:

«Մենք ողջունում ենք բնակիչների նախաձեռնությունը և պատրաստ ենք գործընթացին ներգրավել նաև բոլոր այն հասարակական կազմակերպություններին, բնապահպաններին, երիտասարդներին և այլ անհատներին, որոնք ևս ցանկություն կունենան մասնակցել այս աշխատանքներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխման ուղղությամբ քաղաքապետի հանձնարարականին` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 2 դեպք, որից մեկով էլ հարուցվել է քրեական գործ:

Մայրաքաղաքի շուկաների և ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման հետ կապված առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ ստուգումների արդյունքում ընդհանոր առմամբ վիճակը գնահատվել է բավարար: Կենտրոն վարչական շրջանի 8 գետնանցումներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 2-ի սանիտարական վիճակը գնահատվել է անբավարար: Քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանի ղեկավարին հսկողություն իրականացնել նշված տարածքում և անհրաժեշտության դեպքում վերանայել վարձակալների հետ կնքված պայմանագրերը:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ:

Անցյալ շաբաթ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է կանգառագոտիներից դուրս կայանման 24 և վարորդների ծխելու 14 դեպք: Սահմանված սանիտարական նորմերը խախտած տրասպորտային միջոցները ժամանակավորապես դուրս են բերվել երթուղագծերից, մաքրվել և հետո միայն շարունակել են սպասարկումը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են վերանորգման անհրաժեշտություն ունեցող կանգառասրահների վերականգնման աշխատանքները: Նախորդ շաբաթվա ընթացքում վերանորոգվել է 27 կանգառասրահ, սակայն միևնույն ժամանակ տրանսպորտի վարչության պետը տեղեկացրել է, որ արձանագրվել են վերանորոգված կանգառասրահների կոտրման դեպքեր:

Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը, հայտնաբերել հասարակական կարգը խախտողներին և կիրառել համապատասխան տույժեր:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման և ճաքալցման աշխատանքները, հիմնանորգումը կիրականացվի ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ: Զեկուցվել է նաև, որ պատրաստ են Սարալանջի, Աթենքի փողոցների և Մյասնիկյան պողոտայի զառիթափերից քարաթափումը կասեցնելու նպատակով նախատեսված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Անդրադառնալով վարչական շրջանների տարածքներում գտնվող ավտոմեքենաների թափքերի հավաքման աշխատանքներին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպվել և դուրս է բերվել 12 թափք:

Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ դեռ նոյեմբերին մեկնարկած Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի հ. 14 և 15 բնակելի շենքերի գազիֆիկացման աշխատանքներն ավարտված են և բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու վառելիքից: Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է գազիֆիկացնել 16 թաղամասի մնացած բարձրահարկերը:
Անդրադառնալով վարչական շրջանների տարածքներում գյուղմթերքի փոքր շուկաների ստեղծմանը` առևտրի և սպասարկումների վարչության պետը նշել է, որ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից արդեն ստացվել են նոր շուկաների ստեղծման վայրերի վերաբերյալ առաջարկություններ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել և հնարավորին սեղմ ժամկետում ավարտել փաստաթղթային ձևակերպումները:

Աղբահանության գումարների հավաքագրման գործընթացին անդրադառնալով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համատիրությունների նախագահների հետ հետևողական աշխատանք տանել` հավաքագրումը պատշաճ ձևով կազմակերպելու համար, իսկ գործունեության արդյունավետության ապահովման նպատակով պարբերաբար համալրել տվյալների բազան և տրամադրել վարչական շրջաններին:

Քաղաքապետը հանձնարարել է նաև մշակել և ներկայացնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման հետ կապված նոր հայեցակարգ, որն ուղղված կլինի ոչ միայն նուհերում մատակարարվող սննդի որակի, այլ ընդհանուր տարածքային պայմանների, ինչպես նաև բնապահպանական տեսանկյունից անվտանգության ապահովմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում