Mercedes-ի գովազդի համար գերմանական ընկերությունը նկարահանել է տեսանյութ, որտեղ մեքենան անտեսանելի շրջում է քաղաքով:
Մեքենան այդպիսին են դարձրել, որպեսզի «արդարացնեն» ավտոմեքենայի կարգախոսը` «անտեսանելի է շրջապատի համար»:
F-Cell դասի ավտոմեքենաներն աշխատում են ջրածնային շարժիչով, և այն ստեղծողների խոսքով` չեն արտանետում գազեր:
Ավտոմեքենան անտեսանելի է դարձել LED էկրանների տեխնոլոգիայի շնորհիվ: Ուղևորի կողմից ավտոմեքենային փակցված է տեսախցիկ, իսկ վարորդի կողմից ամբողջ կորպուսը սոսնձված է փափուկ LED-էկրաններով: Տեսախցիկները ցուցադրել են էկրանների պատկերները` ստեղծելով անտեսանելի ավտոմեքենայի էֆեկտ:
Mercedes-Benz F-Cell դասը առաջին անգամ ներկայացվել է 2002 թ.: Այս դասի մոդելները ներկայացնում են ջրածնային վառելիքով աշխատող էլեկտրամոբիլներ:
2012 թ. Mercedes-Benz B-Class F-Cell-ը ընդգրկվել է Green Car-ի վարկածով ամենաէկոլգիական մեքենաների հնգյակում:








































