Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում տեղի է ունեցել հերթական հակահայկական ակցիան: Այս անգամ այն գրանցվել է Ռիզեում, ուր քաղաքը «հայկական օկուպացիայից ազատագրելու» 94-ամյակի կապակցությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
Ռիզեի հրապարակներից մեկում տրվել է հատուկ ներկայացում, որի ժամանակ հայ զինվորներին մարմնավորող թուրք դերասանները ցուցադրել են, թե ինչպես են հայ զինվորները «բռնաբարում թուրք կանանց, կոտորում տարեցներին ու երեխաներին»: Ապա թուրք «հերոս երիտասարդները» սպանում են հայերին և Ռիզեն «փրկում» նրանցից:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին էլ խիստ հակահայկական ակցիա էր իրականացվել Ստամբուլում: