Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն այսօր իր դժգոհությունն է հայտնել Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ:
Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ Վրաստանը դատապարտում է դա, քանի որ այդ ընտրությունների անցկացումը համաձայնեցված չի եղել վրացական իշխանությունների հետ:
Նա հավելել է, որ Վրաստանի ԱԳՆ-ը միջնորդ Շվեյցարիայի միջոցով բողոքի նոտա կհղի Ռուսաստանին: Կալանդաձեն նաև մեկնաբանել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությունը, թե իրենք հետքայլ չեն կատարի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցում. «Միջազգային հանրությունը չպետք է պատրանքներ տածի, որ ռուսական իշխանությունները կդառնան ժողովրդավարական»:








































