Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան՝ ժամը 11.00-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ ընկած գյուղերից մեկում (Տերտերի շրջան) ականի վրա պայթել է ջուր փոխադրող մի մեքենա:
Պայթյունի հետևանքով ոտքերից զրկվել է մեքենայի վարորդը՝ ադրբեջանցի զինծառայող Ռադուգա Աբդուլռահմանովը: Նրան տեղափոխել են հոսպիտալ, ուր բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաստատել այս տեղեկատվությունը:











































