Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ողջունել է Ռուսաստանի արած այն հայտարարությունը, որն առնչվում է անցագրային ռեժիմի վերացման և երկխոսության սկսման պատրաստակամությանը:
Շևարդնաձեն Վրաստանի իշխանություններին կոչ է արել երկխոսել Ռուսաստանի հետ, քանի որ կարծում է, որ միայն այդ եղանակով է հնարավոր լուծել Վրաստանի բոլոր այժմեական խնդիրները:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կարող են վերականգնվել այն ժամանակ, երբ ռուսական իշխանությունները ճանաչեն Վրաստանի ինքնիշխանությունը նրա նախկին սահմաններում:











































