Այսօր հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և ընտրություններում նրա սոցիալիստ հակառակորդ Ֆրանսուա Հոլանդը զարմիկներ են, ովքեր սերում են 17–րդ դարում ապրած մի գյուղացուց:
The Telegraph-ը գրում է, որ երկու տղամարդիկ փորձում են ընտրվել մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում և հակառակորդներ են, բայց նոր գիրքը փորձում է ապացուցել, որ նրանք ունեն ընդհանուր նախնի` Կլոդ Լաբյուլի-Բերտի անունով, ով ֆրանսիական Ալպերում աշխատել է որպես հողագործ՝ մոտ 400 տարի առաջ:
Ժան Լուի Բյուկարնոյի The Political World գրքի երկրորդ հատորում ասվում է, որ Սարկոզին սերում է պարոն Լաբյուլի-Բերտիի որդի Պիեռից, մինչդեռ Հոլանդը՝ նրա մյուս որդի Կլոդից:
Բայց միայն 19-րդ դարում է նրանց տոհմը կարողացել փոխել սոցիալական դիրքը, երբ պատրաստել է Ֆրանսիայի հայտնի Labully տորթը, որը ուտում են մինչ այժմ:







































