Thursday, 04 06 2026
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներ – 03/06/26
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում

Զինվորը բանակում մտածում է, թե կարող է թշնամու գնդակից զոհվել, ոչ` ծեծից

Նախօրեին մի հետաքրքիր ու աննախադեպ երևույթի ականատես եղանք Հադրութի զորամասում սպանված Գևորգ Կոծինյանի գործով դատավարության ժամանակ: Սույն գործով 4 ամբաստանյալներին պաշտպանում էին զինվորական արդեն նախկին դատախազներ Ժաննա Կոտիկյանը և Մատաղիսի սպանության գործով ամբաստանյալների համար ցմահ պատիժ պահանջած Ասկերանի կայազորի զինդատախազի նախկին տեղակալ Աշոտ Ապրեսյանը: Սա` իմիջիայլոց:

Այժմ անցնենք դաժան ծեծից մահացած Կոծինյանի գործին, որը տուժող և պաշտպանական կողմերի վերաքննիչ բողոքներով հասել էր երկրորդ ատյանի դատարան: Ըստ մեղադրական եզրակացության` 2011թ. փետրվարի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում չորս ծառայակիցներ, ժամկետային զինծառայողներ Տարոն Սուվարյանը` Վահե Աղաջանյանի և Մարգար Դավթյանի օժանդակությամբ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական դրդումներով Գ. Կոծինյանի կողմից զորանոցում ծխելու և իրենց հետ խոսելու վերջինիս բնորոշ բարբառն օգտագործելու, շարժումներ կատարելու պատրվակով 2-րդ հրետանային դիվիզիոնի զորանոցի շինության մոտ ծեծի են ենթարկել Գևորգ Կոծինյանին` դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը: Իսկ չորրորդ ամբաստանյալը` Արմեն Ռաֆայելյանը մեղադրվում էր այդ ամենը չկանխելու մեջ: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանին մեղավոր էր ճանաչել քր.օր.-ի 38-359 հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունները խախտելուն օժանադակելը` մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված առարկաներով), 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ, 14-րդ կետերով (դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, մի խումբ անձանցով առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) և 375 հոդվածի առաջին մասով (իշխանության չարաշահումը կամ անգործությունը) և նրան դատապարտել ազատազրկման 11 տարի 6 ամիս ժամանակով: Դատարանը շարքայիներ Տարոն Սուվարյանին և Վահե Աղաջանյանին մեղավոր էր ճանաչել նշյալ միայն առաջին երկու մեղադրանքներով` նրանց դատապարտելով ազատազրկման 11 տարի ժամկետով: Իսկ ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանին մեղավոր էր ճանաչել միայն իշխանության անգործության համար և դատապարտել 3 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատել պատժի կրումից: Տուժողի իրավահաջորդ Բորիս Ադամյանի ներկայացրած քաղհայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով Կոծինյանի հուղարկավորության հետ կապված ծախսերի կապակցությամբ 1.500.000 դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ` առաջին ատյանի դատարանը մերժել էր, իսկ փաստաբանական ծառայությունների դիմաց պահանջվող 450.000 դրամի և Գևորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման բարոյական վնասի փոխհատուցման համար պետական բյուջեից հօգուտ Բորիս Ադամյանի 5.000.000 դրամի չափով բռնագանձելու մասին քաղաքացիական հայցը թողել էր առանց քննության` նրան իրավունք վերապահելով քաղաքացիական դատավարության կարգով դիմելու դատարան:

Բոլոր ամբաստանյալները առարկություններ էին բերել քաղհայցի մասով, իսկ Տ. Սուվարյանի, Մ. Դավթյանի պաշտպանները վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել: Վերջինիս պաշտպանը դատարանում նշեց, որ Սյունիքի մարզի դատարանը ճիշտ քրեաիրավական գնահատական չի տվել Մարգար Դավթյանի արարքին, քանի որ նրա գործողությունների և տուժող Գ. Կոծինյանի մահվան միջև պատճառահետևանքային կապ չկա: Նշեց, որ իր պաշտպանյալը ոտքով չի հարվածել տուժողի կրծքավանդակին, ինչն էլ նրա մահվան պատճառ է դարձել (սրտի ռեֆլեկտոր կանգ): Ասաց, որ իր պաշտպանյալը միայն իշխանազանցության մասով է մեղքն ընդունել, քանի որ փորձել է կանխել, բայց չի ստացվել, ինչի համար էլ պաշտպանը պահանջում էր այդ մասով նշանակել ավելի մեղմ` արդարացի պատիժ, իսկ մյուս երկու մեղադրանքների մասով արդարացնել Մարգարին: Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 15-ը:

Դատական նիստի ավարտից հետո զրուցեցինք տուժողի իրավահաջորդ, Գ. Կոծինյանի մորեղբայր Բորիս Ադամյանի և նրա ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանի հետ, ովքեր պատժաչափը չէին վիճարկում, այլ միայն քաղհայցի և բարոյական վնասի մասով էին բողոք բերել: Վերջինս «Ժամանակի» հետ զրույցում պարզաբանեց իր դիրքորոշումը. «Մեր կողմից բերվել է քաղաքացիական հայց հիմնականում, բայց մենք նշել ենք նաև, որ գործը պետք է քննվեր կյանքի իրավունքի խախտման լույսի ներքո այն իմաստով, որ պետությունն է պատասխանատու բոլոր դեպքերում, երբ իր տիրապետության տակ գտնվող մարդը զրկվում է կյանքից: Այս դեպքում մենք նշել ենք Եվրոպական դատարանի կողմից սահմանված այն ընթացակարգերը, որ պետք է դատարանը նկատի ունենա կյանքի իրավունքի վերաբերյալ գործերը քննելիս. արդարացի քննությունը ենթադրում է երեք նախապայման` դեպքի բոլոր հանգամանքների պատշաճ քննություն, հայտնաբերել մեղավոր անձանց և նշանակել նրանց նկատմամբ արդարացի պատիժ, նաև արդարացի փոխհատուցում տրամադրել: Այս դեպքում որևէ փոխհատուցում չի տրամադրվել, և տուժող կողմի խնդիրը չէ, որ իրավական որակումը տրվի այն ձևով, ինչ ձևով իրավաբանությունն է դա ենթադրում: Դա պետության խնդիրն է, չնայած որ ես փաստաբան և իրավաբան եմ, և մենք չենք անդրադարձել, թե պետությունը որ նորմերի կիրառմամբ պետք է պատիժ նշանակի և որ նորմերի կիրառմամբ գտնի, որ պատիժը բավարար է` նրանց ուղղվելու ու վերադաստիարակելու համար: Մենք գտնում ենք, որ պետությունը պետք է բոլոր դեպքերում պատասխանատու լինի նաև նյութական առումով` պետբյուջեից»: Կարեն Թումանյանը շատ լավ հասկանալով, որ բարոյական վնասի և քաղհայցի վերաբերյալ պահանջները կմերժվեն ներպետական դատարաններում, ասաց, որ իրենց խնդիրը այդ ատյանները սպառելն ու Եվրոպական դատարանում հարցը վիճարկելն է: Փաստաբանը բարոյական վնասի մասով մի այսպիսի դիտարկում էլ արեց. «Պետությունը ենթադրենք վերցնում է ծախսեր, որ հուղարկավորությունը կատարվի, բայց այդ մարդու կենսագրությունը, կյանքը դադարում է: Այսպես ասենք` ես չեմ ցանկացել գնալ իմ երկրի պաշտպանությանը մասնակցել, որ իմ երկրի իշխանությունների կողմից իմ կյանքը վտանգի տակ դրվի: Ես ենթադրել եմ, որ հակառակորդի գնդակից հնարավոր է վնաս ստանամ, բայց չեմ ենթադրել, որ իմ պետությունը այնպիսի կառավարում կստեղծի, որ իմ նկատմամբ, իր մարմինների միջոցով ինձ վնաս կհասցվի»: Բորիս Ադամյանը, պատասխանելով դատավճռի պատժաչափերից գոհ կամ դժգոհ լինելուն, ասաց, որ եթե նույնիսկ 35 տարվա ազատազրկման դատապարտեին` դա համաչափ չէր լինի իրենց կորստին, իսկ ինչ վերաբերում է Աշոտ Ապրեսյանի վերաքննիչ բողոքին, զրուցակիցս ասաց. «Պարոն Ապրեսյանը երբ որ արդարացնում է, թե Մարգար Դավթյանը չի հարվածել, մեղավոր չի եղել, կգա ժամանակը` բոլորը կքննվեն, ինչպես որ դատական նիստի ժամանակ Ղարաբաղում քննվեցին և յուրաքանչյուրը իր մեղքը գցում էր մյուսի վրա: Բոլորն էլ հավասար մեղավոր են, բոլորն էլ հավասար տույժը կրելու են.. Եթե խփում ես` ընկնում է մարդը, երկրորդ հարվածը չես խփում, նա անզոր է, անպաշտպան է, իսկ ինչով կարող են ապացուցել, երբ որ երեքը միասին ընկած մարդուն, որը ոչ մի պատասխան հարված չի տվել որևէ մեկին, զրկել են նրան կյանքից: Ինչպես կորակվի նրանց հանցանքը»:

Մորեղբոր պատմելով, Գևորգը շատ համեստ էր, բոլորի հետ ընկերական, հարմարվող, մեծերին ու փոքրերին հարգող և արդեն մեկ տարի է, որ ընտանիքը սգում է նրա մահը: Մայրը առողջական լուրջ խնդիրներ ունի և չի գալիս դատական նիստերին, հայրն ու եղբայրն են գալիս: Կոծինյանի` առանց այն էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքը հազիվ է այսօր իր գոյությունը պահպանում: «Ընտանիքում հիմա ապրում են հայրը, մայրը, եղբայրը` իր կնոջ և երկու երեխաների հետ: Սոցիալական շատ ծանր պայմաններում են, նրանք բնակվում են ավտոտնակում: Ընտանիքը բազմանդամ լինելով հանդերձ` ավտոտնակը հատկացրեցին նրա տղային, դա էլ բաժանեցին երկու մասի, և հիմա նրանք ապրում են ավտոտնակում»,- ասաց Բորիս Ադամյանը` նշելով, որ Պաշտպանության նախարարությունը չնչին գումարով թոշակավորեց ընտանիքին, բայց դա առիթ դարձավ, որ նրանց ընտանեկան նպաստը կտրեն:

Լուսանկարը` Արարատ Սարիբեկյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում