Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսն անհանգստություն է հայտնել աբխազական օկուպացիայի գծում՝ Գանմուխուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է apsny.ge-ն:
Ես ծանոթացել եմ վրացական դիրքերի վրա հարձակման տեղեկությանը: Այն իրապես անհանգստացնող է: Վարչական սահմանի վրա բռնության յուրաքանչյուր դրսևորում անհանգստացնող է: Մենք սպասում ենք ԵՄ դիտորդական առաքելության տեղեկություններին, բայց ինչպիսն էլ որ դրանք լինեն, վարչական սահմանի երկու կողմերն էլ պետք է իմանան, որ անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել, այլ ոչ թե ուժային գործողություններ իրականացնել»,- հայտարարել է Բասսը:
Ամերիկյան դիվանագետի գնահատականով՝ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ միջազգային հանրության ներառումը գործընթացում անհրաժեշտ է:







































