Վաշինգտոնում կայանալիք Իսրայել–ԱՄՆ համաժողովի նախօրեին Իսրայելի արտգործնախարարն ասել է, որ իրենք Իրանի միջուկային գործողությունների վերաբերյալ որոշումները կկայացնեն որպես «անկախ պետություն»:
AFP-ն հաղորդում է, որ Լիբերմանն Իսրայելի հանրային ռադիոյի եթերում ասել է, որ իսկապես ԱՄՆ-ն ունի աշխարհում ամենամեծ իշխանությունը և Իսրայելի ընկերն է, բայց Իսրայելն անկախ պետություն է:
Նա նաև ասել է, որ Իսրայելը կընդունի որոշում, որը ամենաճիշտը կլինի դրությունը գնահատելուց հետո:
Լիբերմանն արել է այս մեկնաբանություններն այն ժամանակ, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է Սպիտակ տանը հանդիպել Բարաք Օբամայի հետ, և ակնկալվում է, որ նրանց հանդիպման հիմնական թեման կլինի Իրանը:









































