Հայրը, ով ծեծի է ենթարկում իր որդուն YouTube կայքում տեղադրված տեսանյութի մեջ, դատապարտվել է երկար տարիների ազատազրկման:
Daily Mail-ը գրում է, որ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ապրող Հարի Ջոնսոնն ուշաթափվել է, երբ դատարանում կարդացել են իր դատավճիռը։
35-ամյա Ջոնսոնը դատապարտվել է 57 տարվա ազատազրկման, բայց նրա դատապաշտպաններն ակնկալում են, որ նա բանտում կմնա 10 տարի:
YouTube-ում անցած օգոստոսին տեղադրված տեսանյութի մեջ Ջոնսոնը ծեծի է ենթարկում իր 16-ամյա որդուն` հարվածելով նրա դեմքին այնքան, որ կոտրվում են վերջինիս ատամները:









































