Sunday, 07 06 2026
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ

Դատաիրավական համակարգի պատճառով Հայաստանը զրկվեց չեմպիոնից

Օրերս «Առաջին լրատվական»-ում տպագրված «Արա Թեմո, դու գիտե՞ս ես ով եմ, տեղը չես բերում»  հրապարակմանն արձագանքել է Հայաստանի ըմբշամարտի բազմակի չեմպիոն Տիգրան Կեսոյանի (գերծանր` 120 կգ քաշային կարգ) հայրը` Սամվել Կեսոյանը: Նա, չթաքցնելով իր հիասթափությունը, ասաց, որ այն, ինչ գրվել է իր որդու մասին (լրագրողն օգտվել է դատաքննական նյութերից), մասամբ չի համապատասխանում իրականությանը, և որ իր երեխայի գլխին իրավապահները «սարքել են»` դարձրել են հանցագործ միայն նրա համար, որ նա «տղավարի» պահվածք է ունեցել. չի բողոքել, ցուցմունք չի տվել իրեն դանակահարողների դեմ, ու քանի որ իրենք չեն հետևել գործի ընթացքին, դանակահարողներին դարձրել են տուժող, իր որդուն` հանցագործ: Եվ այդ ամենից հիասթափված` Տիգրան Կեսոյանն արդեն մեկնել է Նովոռոսիյսկ և այսուհետ Ռուսաստանի դրոշի տակ է ըմբշամարտի մրցասպարեզ դուրս գալու: «Չգիտեմ, էդ երեխեն երևի էլ չվերադառնա: Երեխուս ես կորցրի, ես կորցրի իմ երեխուն էս դատա-իրավական համակարգի ձեռքը: Ես ապշած եմ մնացել: Իմ երեխու գլխին ինչո՞ւ այսպիսի բան սարքեցին, ո՞ւմ էր սա պետք»,- մեզ հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց Հայաստանի չեմպիոնի հայրը, որի որդին այդ դանակահարության արդյունքում անցյալ տարի զրկվել էր Հայաստանի մրցումներին մասնակցելուց, Հայաստանի դրոշի տակ Եվրոպական մրցասպարեզ դուրս գալուց:

Հիշեցնենք, որ հոդվածը վերաբերում էր Երևանի «Ուրարտու» ռեստորանում կատարված դեպքին. Տիգրան Կեսոյանը իր ընկերոջ հետ եկել էր վերջինիս ընկերուհու` Անժելա Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձը նշելու: Ըստ մեղադրական եզրակացության` Տիգրան Կեսոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհասցե հայհոյանքներ է տվել իր սեղանակիցների ներկայությամբ, որի համար դիտողություն ստանալով Անժելայի ընկերուհի` Թեհմինե Մելքոնյանից, անհիմն վիճաբանության մեջ է մտել նրա հետ` ասելով «արա, դու գիտես ես ով եմ, տեղը չես բերում»: Նկատելով, որ սեղանակից Մացակ Պողոսյանը նայել է իրեն, վերջինիս դուրս է հրավիրել, որից հետո պարահրապարակում «կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը»:

Արդյունքում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Տիգրան Կեսոյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման և համաներմամբ նրան ազատել պատժի կրումից: Մինչդեռ Տիգրան Կեսոյանի հայրը` Սամվել Կեսոյանը, դեպքը այլ կերպ է նկարագրում. «Ինքը հայհոյանք չի տվել, ուղղակի իր ընկերոջ հետ բարձր խոսել է, քանի որ երաժշտությունն էլ է բարձր եղել: Իմ տղան ու Լևոնը խնջույքը սկսելուց շատ ուշ` երկու ժամ հետո են եկել: Իրենք որ եկել են, այդ սեղանի վրա արդեն ահագին դատարկված շշեր են (խմիչքի) եղել, այսինքն` արդեն քյալլեքը տաքացած է եղել:

Դե իրենք նստել են, տեսել են էս վիճակն է, ասել են` լավ մի տասը րոպե նստենք` դուրս գանք: Ու Տիգրանը մի քիչ բարձր ա խոսել: Այդ Թեմո կոչեցյալը, դիտողություն ա արել… Լևոնը ասել ա` ի՞նչ ես դիտողություն անում…»: Այդպես քաշքշուկ է առաջացել. «…Այդ պահին վեր է կենում Արամ Պողոսյանը, գալիս ա` Տիգրանի օձիքից քաշում. բա` հըլը մի հատ հել… Տիգրանը` հզոր տղա իր տիտղոսով, Թուրքիայում թուրք ծեծող տղա ա եղել, հայկական դրոշ ա բարձրացրել:

Արամը գնացել կանգնել է մեջտեղը` ասել` արա, հըլը արի»,- պատմում է Սամվել Կեսոյանը: Սակայն Տիգրանը չի հասցրել ոչ մի բան հասկացնել գինովցած երիտասարդին: «Իրար հետ քայլելով դուրս գալուց են եղել, հետևից մի հատ շամպայնի շիշ ջարդում ա Տիգրանի գլխին: Այ սենց գեմատոմա էր գլխի վրա (որից հետո, հոր հավաստմամբ` թուլացել է Տիգրանի կոորդինացիան): Ու այդպես իրար քաշքշում են. Տիգրանին, դանակահարում են, ու նա արդեն խփված` կողքը բռնած աֆիցիանտի օգնությամբ դուրս է գալիս ռեստորանից…»,- պատմում է Տիգրանի հայրը, որն այդպես էլ չի կարողացել որդուն համոզել` մնալ Հայաստանում:

«Ընդամենը գործին չհետևեցի: Լրիվ երեխու վրա սարքեցին, երեխեն այսօր ցայտնոտի մեջ է: Տարել եմ բժշկի մոտ. էս գլխի խփածով ասեցին` իրա մոտ կոորդինացումը մի քիչ վատացել ա, որովհետև ուժեղ ա եղել հարվածը գլխին: Երեխեն երկու ամիս վեր էր թռնում անկողնուց` ընկնում, տարել եմ հոգեբույժի մոտ:

Ու էդքանից հետո դատախազը պահանջի 2 տարի ու համաներում կիրառելով ազատե՞ն: Որովհետև կապ կար` սրանք էլ են քյավառցի, նրանք էլ են քյավառցի: Արմենը` կենտրոնի դատախազի տեղակալը, սրանց քավորն ա, ու էս երեխային դարձրին հանցագործ: Թողեց` գնաց: Ասեց, պապա, եթե ես էս քաղաքում ապրեմ, ես չեմ կարա` իմ աչքին էդ տղաներն են երևում… ինչի՞ սենց բան եղավ իմ լավության դեմ…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում