Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) հայտարարել է երկրի հարավում նոր նավթահանքի հայտնաբերման մասին: NIOC-ի ներկայացուցչի խոսքով՝ այն Իրանի ամենախոշոր նավթահանքն է:
Ընկերությունը տեղեկացնում է, որ նավթահանքում արդեն սկսվել են փորձարարական աշխատանքները: Նախնական փորձարկումները վկայում են նավթի բարձր որակի մասին:
Իրանն աշխարհում նավթային պաշարով երրորդ երկիրն է՝ Վենեսուելայից և Սաուդյան Արաբիայից հետո: Այս երկրին է պատկանում նավթի համաշխարհային պաշարների 9 % -ը: Նավթի մնացորդային պաշարներն Իրանում կազմում են 560 միլիարդ բարել:











































