Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կմեկնի Իրան:
Այս մասին հաղորդում է АПА-ն` հղում կատարելով Mehr տեղեկատվական գործակալությանը: Այցը տեղի կունենա Միջուկային անվտանգության միջազգային համաժողովից հետո, որը կկայանա մարտի 26-27-ը՝ Սեուլում:
Համաժողովի հիմնական թեման լինելու է Իրանի միջուկային ծրագիրը: Թուրքիայի վարչապետն առաջարկելու է «Վեցյակ»-ի քննարկումներն անցկացնել Ստամբուլում: Եթե երկրները համաձայնեն, միջուկային զենքի վերաբերյալ բանակցությունները տեղի կունենան ապրիլ ամսից ոչ շուտ:
Այցի ընթացքում Էրդողանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մանրամասներ կհաղորդի համաժողովի վերաբերյալ:







































