Նիգերիայի խոշորագույն ավիաընկերությունը դադարեցրել է չվերթները դեպի Հարավաֆրիկյան Հանրապետություն: Պատճառը ուղևորների առողջական վիճակի մասին հաստատող փաստաթղթերի շուրջ առաջացած վեճն է:
Նիգերիայի Arik Air ավիաընկերությունը հայտարարել է, որ 50
ուղևորների մուտքն արգելվել է, երբ նրանք ուրբաթ օրը ժամանել են Յոհանեսբուրգ:
Ավիաընկերությունը Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանություններին մեղադրել է նրանում, որ փաստաթղթերը, որոնք հաստատում են ուղևորների` դեղին տենդի դեմ պատվաստում ստանալու հանգամանքը, կասկածելի են:







































