Daily mail-ի հաղորդմամբ՝ երեկ բացահայտվել է, որ Քեմբրիջը աշխարհի ամենահարուստ համալսարանն է: Այն մոտ £4 միլիարդ եկամուտ ունի, յուրաքանչյուր համալսարանի եկամտից կրկնակի ավել՝ բացառությամբ Օքսֆորդի, որը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ £3.3 միլիարդ եկամտով:
2000 թվականին Բիլ և Մելինդա Գեյթսեր հիմնադրամը համալսարանին £132 միլիոն նվիրատվություն արեց, որը համարվում է Մեծ Բրիտանիայի համալսարաններին երբևէ արված ամենամեծ նվիատվությունը:
Համալսարանի զարգացման և շրջանավարտների հարաբերությունների տնօրեն Պիտեր Ագարի խոսքով՝ իրենք հաջողակ են դրամահավաքների և նվիրատվությունների հարցում, քանի որ նվիրատուները հավատում են իրենց հաստատությունում համաշխարհային դասընթացների ուսուցմանը և կատարվող հետազոտություններին: «Մարդիկ գումար են տալիս են, որովհետև հավատում են մեր գործին, դա ներդրում է հանուն մեր ապագայի »,- ասել է նա:






































