Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վաղը պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը:
Սաակաշվիլին Ադրբեջանում հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի ու մի շարք պաշտոնատար անձանց հետ: Սաակաշվիլիի ադրբեջանական այցն ավարտվում է մարտի 7-ին:









































