Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր ընդունել է Սիրիայի ազգային խորհրդի պատվիրակությանը: Վերջինս բաղկացած է 12 անձանցից, այն գլխավորում է Բուրհան Գալյունը:
Հանդիպումը տևել է 4 ժամ և անցել դռնփակ պայմաններում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը:









































