Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի 24-ամյա սպա Գուրբան Հուսեյնովը։ Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանից:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել երեկ Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Գյուլյուստան գյուղում։ Պայթյունի հետևանքով զինծառայողը կորցրել է ոտքը։
Այս տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:











































