ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 3-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդակցությանը: Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ փոխխոսնակի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցը: Պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանում արդար, ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացմամբ:
Կողմերը կարևորել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և երկու խորհրդարանների միջև համագործակցությունը:
Հանդիպման վերջում ԱԺ փոխխոսնակը Պետդումայի նախագահին նվիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Памятники армянской культуры в зоне Нагорного Карабаха» գիրքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:








































