«Երեկ Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր «Զվարթնոց» ռեստորանային համալիր էր հրավիրել հայրենի Զվարթնոց գյուղի բնակիչների՝ նրանց հետ խորհրդակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու խնդրի շուրջ»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Թեև Հակոբյանը հրավիրած է եղել 400 համագյուղացիների, սակայն միջոցառմանը ներկա է գտնվել 600-ից ավելի մարդ: «Նրանք ոչ թե կողմ էին իմ առաջադրմանը, այլ իրենք էին պնդում, որ անպայման առաջադրվեմ` ասելով, որ դա իրենց պահանջն է»,- երեկ թերթին փոխանցել է Հակոբյանը:
«Հիշեցնենք, որ խոսքը թիվ 19 ընտրատարածքի մասին է, որտեղ ՀՀԿ-ն պաշտպանում է ՀՀԿ անդամ, ԵԿՄ վարչության անդամ Սեյրան Սարոյանին: Հակոբ Հակոբյանը ևս ՀՀԿ անդամ է»,- հավելում է «Հրապարակ»-ը:









































