Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել երիտասարդների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք:
Այն գրանցվել է գիշերը: Միմյանց են բախվել երկու թաղամասերի երիտասարդները: Բախման ժամանակ դանակահարվել է մի քանի մարդ, որոնցից մեկը զոհվել է: Ծեծկռտուքի պատճառներն անհայտ են մնում: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: