Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 1-ի հանրահավաքը քաղաքական այդ ուժի նախընտրական քարոզչության մեկնարկն էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«Փաստացի, ՀԱԿ-ը սկսում է ընտրական գործընթացը: Նա, արդեն իսկ, քաղաքական օրակարգ ձևավորող ուժերից է և կախված նրանից՝ խորհրդարանում քանի տեղ կունենա, կերևա, թե նրա օրակարգն ինչ կարևորություն կստանա: Երեկվա հանրահավաքը ՀԱԿ-ի եռամսյա դադարից հետո առաջինն էր և որպես մեկնարկային հանրահավաք՝ դրանում որոշակի թվով մարդ կար: Միաժամանակ, մարդկանց քանակն առաջին հանրահավաքում այդքան կարևոր չէ, նրանց թիվը կարևոր է վերջին հանրահավաքում: Եթե ՀԱԿ-ն իր ընտրազանգվածի պահանջած օրակարգ ձևավորի, դիրքերը չի թուլացնի»,- ասաց Արմեն Բադալյանը:







































