«Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը «Հժ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց կուսակցությունը «Ժառանգության» հետ նախընտրական դաշինք է կազմելու և ոչ թե մտնելու է «Ժառանգության» ցուցակ:
«Նրա հավաստմամբ` նախընտրական դաշինքի ձևավորման մասին կհայտարարվի մարտի 11-ին` «Ազատ դեմոկրատներ»-ի համագումարում: Իսկ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ վերջնական որոշումներ դեռևս չկան: Նա ասել է միայն, որ ներկա դրությամբ կա գործընթաց, որը շարունակվում է»:










































