Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտնել է՝ Ռուսաստանը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, և նրա առաջնորդների կարծիքը միշտ ընդունվում է ԱՄՆ կողմից՝ հավելելով, սակայն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ երկար ժամանակ է, ինչ չի քննարկվել Ռուսաստանի նախագահական ընտրությունների հարցը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Ըստ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի՝ թեև այդ հարցը չի քննարկվել, բայց Օբաման ծանոթ է նախագահի թեկնածուների կազմին և հետևում է ընտրությունների ընթացքին:
Նա հավելել է, որ ԱՄՆ մշտապես խորհրդակցում է Ռուսաստանի հետ տարբեր միջազգային հարցերի շուրջ, այդ թվում` Իրանի և Սիրիայի` չնայած գոյություն ունեցող լուրջ տարաձայնություններին:








































