Ռուսաստանում մարտի 4-ի նախագահական ընտրություններից առաջ եկել է «լռության օրը», երբ արգելված է ցանկացած ագիտացիա և քաղաքական գովազդ:
Ենթադրվում է, որ նման իրավիճակում ընտրողներն իրենց ընտրության մեջ կողմնորոշվելու հնարավորություն կունենան:
Այս անգամ Ռուսաստանի քաղաքացիները պետք է ընտրեն ՌԴ կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի, այժմյան վարչապետ Վլադիմիր Պուտինի, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու, «Արդար Ռուսաստան» կուսակցության թեկնածու Սերգեյ Միրոնովի և ինքաառաջադրված թեկնածու Միխայիլ Պրոխորովի միջև:









































