Այսօր հայնտի է դարձել, որ ամեն օր վիտամին A ընդունելը, հատկապես՝ կանանց կողմից, կարող է կանխել մաշկի քաղցկեղի առաջացումը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, գիտնականներն ասում են, որ վիտամին A-ի օգտագործումը կարող է կանխել մելանոմայի առաջացումը:
Հետազոտության ընթացքում բացահայտվել է, որ ռետինոլը, որը վիտամին A–ի ճարպալույծ տեսակն է, կարող է պաշտպանել հիվանդությունից: Պաշտպանող ազդեցությունը հատկապես մեծ է կանանց շրջանում:
Նախկին հետազոտությունները, որոնք արվել են մկների վրա, ևս ցույց են տվել, որ ռետինոլը կարող է կանխել մելանոմայի ուռուցքի առաջացումը և բարելավել առողջությունը:
Գիտնականներն ասում են, որ ռետինոլը նաև օգտակար է իմունային համակարգի և տեսողության համար:
Հետազոտությունն իրականացրել են Հյուսիսային Կալիֆոռնիայի հետազոտական կենտրոնի գիտնականները, և այն հրապարակվել է Journal of Investigative Dermatology ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է 50-76 տարեկան 69635 տղամարդ և կին, ովքեր ամեն օր վիտամին A են օգտագործել՝ հաբի կամ կաթնամթերքի տեսքով:









































