Monday, 08 06 2026
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ

Բանակում վերահսկողություն չի իրականացվում. Ժաննա Ալեքսանյան

2012 թվականի երկու ամիսներին բանակում գրանցված մահվան 8 դեպքերը Հայաստանի նման փոքր երկրի համար խիստ մտահոգիչ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

«Բանակում մահվան դեպքերի կանխարգելմանն ուղղված ՊՆ ձեռնարկած միջոցառումներն արդյունավետ չեն, Զինված ուժերում վերահսկողություն չի իրականացվում: Եթե հենակետերում ուղղակի վերահսկողություն, սպայական կազմի ներկայություն լիներ, չեմ կարծում, որ մահվան դեպքերն այսքան կշատանային: Բանակում վերահսկողությունն ու կամքն են պակասում: Մյուս, հիմնական հանգամանքն անպատժելիության մթնոլորտն է, մինչ օրս բանակում եղած դեպքերը չբացահայտելը: Ասվածի վառ օրինակը փետրվարի 29-ին տեղի ունեցած դեպքն է, երբ միայն երեկ պարզ դարձավ, որ զինվորը մահացել է խոշտանգումների ենթարկվելուց հետո, բայց քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հոդվածով: ԶՈւ պատասխանատուները չեն ուզում բացահայտել նախորդ դեպքերը, որպեսզի կանխվեն հետո հաջորդող հանցագործությունները»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ հայկական բանակը վերջին երկու տարիներին միջազգային ամենատարբեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել: «Սա աննախադեպ է: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը բանակում իրավիճակը շտկելու ուղղությամբ կոնկրետ առաջարկ էր արել, հանդիպումներ էր ունեցել Պնախարարի հետ, սակայն եթե բանակում մահվան դեպքերը շարունակվում են, նշանակում է, որ եվրոպացի պաշտոնյաների առաջարկները ոչ մի կերպ չեն ազդում: Ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը մեր երկրի համար: Նրանք չեն կարող ավելի շատ մտածել բանակում գրանցվող մահվան դեպքերի մասին, քան մենք: Մենք պետք է փոփոխություններ անենք, հենց ՊՆ-ը պետք է զբաղվի հանցագործությունները կանխելու գործով»,- ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահը:

Նշենք, որ այս տարվա երկու ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերում գրանցվել է մահվան 8 դեպք: Մահացած 8 զինվորներից երեքը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան են եղել, մեկը սպանվել է: Մի զինվոր զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, մեկը` արձակուրդի ժամանակ վթարի, երրորդը` թոքաբորբի, չորրորդը` զենքի հետ վարման կանոնների խախտման հետևանքով:

Վերջին` ութերորդ դեպքը, գրանցվել է երեկ: Զորամասերից մեկում մահացել է շարքային զինծառայող, Աբովյան քաղաքի բնակիչ Տիգրան Վարյանը: Արդեն հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում