Դիվանագետներն ասում են, որ արևմտյան ուժերը հույս ունեն ստանալ Ռուսաստանի և Չինաստանի աջակցությունը՝ ՄԱԿ-ի միջուկային գործակալությունում հաջորդ շաբաթ Իրանի վրա ճնշում գործադրելու համար:
Reuters-ը հաղորդում է, որ Իրանը, փորձելով խուսափել դիվանագիտական նման գործողություններից, իր հակառակորդներին զգուշացրել է «վիճահարույց հայտարարություններ» չանել Միջազգային ատոմային էներգետիկայի գործակալության 35 պետություններից բաղկացած խորհրդի հանդիպման ընթացքում, որը տեղի կունենա մարտի 5-9-ը:
Արևմտյան դիվանագետներն ասել են, որ Իրանի և Միջազգային ատոմային էներգետիկայի գործակալության միջև այս տարի տեղի ունեցած բանակցություններում հաջողության պակասը նշանակում է, որ խորհուրդը հանդիպման ժամանակ փորձելու է ճնշում գործադրել Թեհրանի վրա` միջուկային ծրագրի պատճառով:











































