Մարիխուանան Միացյալ Նահանգներում սովորաբար օգտագործվում է որպես ցավազրկող, բայց այն բացասական ազդեցություններ էլ ունի. օրինակ՝ ազդում է մարդու հիշողության վրա: Գիտնականները հստակ նշում են ուղեղի այն հատվածը, որտեղ թմրանյութերը խոչընդոտում են հիշողության աշխատանքին:
Կատարված նոր հետազոտությունների արդյունքներով հավանական է համարվում կանեփից մի նոր դեղամիջոցի ստեղծումը, որը կմեղմի ցավերը առանց վնասելու հիշողությունը: Ջովանի Մարսիանոյի ղեկավարած գիտնականների խումբը պարզել է, որ մարիխուանան թեթևացնում է ցավը ուղեղի նեյրոնների միջոցով:
Բժշկական մարիխուանան այժմ օրինական է համարվում ԱՄՆ 18 նահանգներում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում: Սակայն Մեծ Բրիտանիայում այս թմրամիջոցն անօրինական է համարվում և թույլատրվում է օգտագործել միայն երկարատև բուժումների ժամանակ:
Որոշ ուսումնասիրություններ էլ պարզել են, որ կանեփ ծխելն ավելի անվնաս է թոքերի համար, քան ծխախոտը:
Այսուհանդերձ, միանշանակ պարզված է, որ կանեփի հաճախակի օգտագործումը կարող է շիզոֆրենիայի, հուզմունքի, խանգարումների և դեպրեսիայի պատճառ դառնալ:











































