Armchess-ի փոխանցմամբ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը չորս այլ մասնակիցների հետ առաջատարից ետ է մնում կես միավորով: Գևորգ Հարությունյանը վաստակել է 5 միավոր:
Նշենք, որ Դավիթ Հարությունյանը գերազանց է խաղացել նաև Ռոշֆորում արդեն ավարտված կայծակնային մրցաշարում: Նա 11 հնարավորից վաստակել է 9 միավոր ու 48 մասնակիցների մեջ նվաճել է առաջին մրցանակը: Գևորգ Հարությունյանը 8 միավորով գրավել է 3-րդ, իսկ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` 8-րդ տեղը` 7 միավորով:
Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանն Իրանի Ռաշտ քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր և գտնվում է առաջին տեղում: Նույնքան միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ Թուֆիղին (Իրան) և Կորնեևը (Ռուսաստան), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն իր ակտիվում ունի 1,5 միավոր:
B մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը և Մարիա Գևորգյանը 3-ական միավորով առաջատարների թվում են: