Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Դստեր անչափահաս ընկերուհուն Թուրքիայում սեռապես շահագործել` մեքենա է գնել

Լրագրողական պրակտիկայում սովորաբար հանդիպում են հավանական, անհավանական, տրամաբանական, անտրամաբանական այնպիսի երևույթներ, որ ուղղակի մնում ես ապշած: Սույն դեպքը դրանցից մեկն է, որտեղ տուժածների անունները փոխված են:

Հայաստանում քաղաքական, տնտեսական վիճակի վատթարացումից տարիներ անց, երբ ապրելը շատ դժվար էր, Երևանի բնակչուհի, թերի բարձրագույն կրթությամբ Լուսինե Ներսիսյանը որոշում է զբաղվել հագուստի առուվաճառքով և ապրանք ձեռք բերելու նպատակով պարբերաբար մեկնում է Թուրքիա: Մոտ 15 տարի այդ գործով զբաղվելու ընթացքում Լուսինեն այնտեղ որոշակի ծանոթություններ է հաստատում: Մինչև Թուրքիա մեկնելը կամ գուցե մեկնելուց հետո առաջին տարիների ընթացքում նա առանց ամուսնանալու մի դուստր է ունենում, և այդ միակ դստեր հետ էլ բնակվում է Երևանում: Հենց այդ դստեր միջոցով էլ ծանոթանում է նրա անչափահաս ընկերուհու` Մարգարիտայի հետ: Մոտ 3 տարի Մարգարիտան այցելում է ընկերուհու տուն` ընկերություն անում, և երբ Լուսինեն մի օր իմանում է, որ Մարգարիտան տարեց մոր հետ միայնակ է ապրում ու շատ ծանր պայմաններում, որոշում է նրան «օգնել»: Ասում է, որ նրա համար կարող է Թուրքիայում տուն մաքրողի այնպիսի բարձր վարձատրվող աշխատանք գտնել, որի դիմաց նա կարող է ամիսը 700-1000 դոլար գումար աշխատել: Դե, Մարգարիտայի մտքով ինչ անցնի, որ ինքը ընկերուհու մոր աչքին ավտոմեքենա գնելու քայլող դոլարի տպավորություն է թողնում: Ու Մարգարիտան ընդունում «օգնության» առաջարկը:

Նրա մյուս բախտակցին` չափահաս Էվելինային, Լուսինեն գտնում է իր առևտրական ընկերուհու` Գայանեի միջոցով: Իմանում է, որ Էվելինան ամուսնու հետ անհաշտ է, որոշում է նրան էլ «օգնել» Թուրքիայում վարսահարդարի կամ մոդելավորողի բարձր աշխատավարձով աշխատանք խոստանալով: Նրան էլ ասում, որ այդ աշխատանքով նա ամսվա ընթացքում կարող է 800-1000 դոլար գումար վաստակել: Էվելինան համաձայնում է, և Լուսինեն ճանապարհածախսը և մնացած հարցերը վերցնելով իր վրա` կազմակերպում է իր զոհերի Հայաստանի պետական սահմանը հատելու գործընթացը. 2010թ. օգոստոսի 7-ին Մարգարիտան է հատում սահմանը, իսկ օգոստոսի 11-ին` Էվելինան: Նրանք սկզբում անցնում են Վրաստան, որտեղից էլ Լուսինեն նրանց տանում է Թուրքիայի Մարմարիս քաղաք: Երբ տեղավորում է տեղի հյուրանոցներից մեկում, նրանց ձեռքից վերցնում է անձնագրերը և բացահայտ ասում, որ ոչ մի գործ էլ չկա, այդտեղ նրանք պետք է մարմնավաճառությամբ զբաղվեն: Մարգարիտան ու Էվելինան թեև ընդվզում են և ասում, որ իրենք մարմնավաճառ չեն և այդ նպատակով չեն եկել, Լուսինեն տեղի չի տալիս` հասկանալով նրանց վիճակի խոցելիությունը, մասնավորապես այն, որ նրանք ոչ փող ունեն, ոչ անձնագիր, ոչ էլ թուրքերեն լեզու գիտեն` դուրս պրծնելու համար: Եվ տուժողները ստիպված համակերպվում են իրենց կարգավիճակին ու աշխատանքին ու սկսում Լուսինեի բերած հաճախորդներին ծառայություններ մատուցել: Ինչպես անչափահաս Մարգարիտան է իր նախաքննական ցուցմունքում նշել, ինքն օրը 2-3 անգամ սեռական հարաբերություն է ունեցել, բայց օր է եղել, որ 10 անգամ է հաճախորդ սպասարկել: Եվ այդպես մոտ երկու ամիս` 2010-ի օգոստոսից մինչև հոկտեմբեր: Էվելինան էլ նշել է, որ ինքը մոտ մեկ ամիս է սեռական շահագործման ենթարկվել և օրական մեկ հաճախորդ սպասարկել: Իսկ նրանց վաստակած գումարները անձամբ Լուսինեն է վերցրել: Երկու ամիս անց` հոկտեմբեր ամսին, երբ արդեն վերադարձել են Թուրքիայից, Մարգարիտայի պատմելով, Լուսինեն իրենց միջոցով վաստակած փողով Վրաստանից «Ֆիատ-պոնտո» մակնիշի ավտոմեքենա է գնել և իրենք եկել են Երևան: Իսկ Էվելինան դրանից մեկ ամիս առաջ էր եկել: Լուսինեն նրա հետ եկել է Վրաստան, որ երկարացնի Թուրքիայում մնալու հրավերքի ժամկետը, սակայն Էվելինան առիթից օգտվելով, հրաժարվել է գնալ Թուրքիա և վերադարձել է Երևան: Փաստորեն այս երկու տուժածների աշխատանքից Լուսոյին ավտոն է «քյար» մնացել ու քանի որ սեփական բարեկեցությունն ապահովելու այդ ճանապարհը նրան շատ է դուր եկել, որոշել է շարունակել սոցիալապես անապահով կանանց որսը:

Առանց սեռական օրգանների` ո՞նց թուրքերին սպասարկեմ

Թուրքիայից վերադառնալուց հետո, 2011թ. ապրիլին Լուսինե Ներսիսյանը ծանոթանում է մինչ այդ իրեն անծանոթ հարևանուհի Կարմելիտայի հետ և պարզում, որ նա ևս սոցիալապես անապահով վիճակում է: Նրան ևս տուն մաքրողի բարձր աշխատավարձով աշխատանք է խոստանում: Կարմելիտան համաձայնում է, գրավատներից մեկում գրավ դնում տան հեռուստացույցն ու ունեցած 2 մատանիները, դրանց դիմաց գումար վերցնում, որ կարողանա ճանապարհածախսը հոգալ ու Լուսինեի հետ միասին նույն ճանապարհով` Վրաստանով Թուրքիա է ուղևորվում, Մարմարիսի նույն հյուրանոցը: Հենց հասնում են տեղ, Լուսինեն արդեն առանց ավելորդ ձևականությունների` միանգամից վատ լուր է հայտնում` Կարմելիտա, պետք է զբաղվես մարմնավաճառությամբ: Եվ այդ ժամանակ մի գույժ էլ խեղճ, անակնկալի եկած տուժողն է հայտնում. ասում է` ես սեռական օրգան չունեմ, որ թուրքերին սպասարկեմ, վիրահատել ու հեռացրել են: Լուսինեն մատը կծում է ու թույլ տալիս, որ նա վերադառնա Երևան: Բայց խեղճ աղջիկը ոնց վերադառնար` առանց փողի: Ստիպված զանգահարում է Հունաստանում ապրող մորից ճամփի փող է ուզում, որ հետ գա: Այդպես, մեկ ամիս անց նա վերադառնում է Հայաստան:

Լուսինե Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել քր.օր.-ի 132 հոդ. 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով (մարդու թրաֆիքինգը` երկու և ավելի անձանց նկատմամբ, պետական սահմանը անցնելը` կազմակերպելու միջոցով) և 132.2 հոդ, 2-րդ մասի 7-րդ կետով (երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված երկու և ավելի անձանց շահագործելը` պետական սահմանը հատելու միջոցով):

Լուսինե Ներսիսյանն, իհարկե, չի ընդունել այդ մեղադրանքները` նշելով, որ ինքը ոչ մեկին էլ չի հավաքագրել, սեռական շահագործման չի ենթարկել, այլ իր մտերիմ ընկերուհի Գայանեի հետ Մարգարիտային ու իր դստերը տարել են Թուրքիայի Մարմարիս քաղաք, որտեղ նրանք հանգստացել են, իսկ Էվելինային Ստամբուլ քաղաքում տեղավորել է աշխատանքի` որպես հավաքարար: Ինչ վերաբերում է իր զբաղմունքին, ապա Լուսինեն իր ցուցմունքում նշել է, որ ինքը ժամացույցների խանութում ժամ է վաճառել: Այժմ դատարանը կպարզի` Լուսինե Ներսիսյանը Թուրքիայում իսկապե՞ս ժամացույցի խանութում ժամ է վաճառել, թե՞ շփոթել է ու ժամ ասվածի տեղը մարմնավաճառության մեկ ժամն է անչափահաս ու չափահաս հայուհի սիրող թուրքերի վրա ծախել:

Տուժողները քաղհայց չեն ներկայացրել:

Հ.Գ. Եթե դատարանը հաստատված համարի Լուսինե Ներսիսյանին առաջադրված մեղադրանքները, ապա դրանցից առաջին հոդվածի սանկցիան նախատեսում է 7-10 տարի ազատազրկում, իսկ երկրորդինը` 10-12 տարվա ազատազրկում` անձնական գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում