Tuesday, 23 06 2026
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը

Կարեն Անդրեասյանն առաջիկայում կհրապարակի իր տարեկան զեկույցը

Առաջիկա շաբաթներին կհրապարակվի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2011 թվականի տարեկան զեկույցը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Զեկույցում մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները և թերացումները կներկայացվեն առանձին ոլորտների համար պատասխանատու 25 պետական մարմինների գործունեության համատեքստում` 14 նախարարություններ, 4 անկախ հանձնաժողովներ և 7 այլ պետական մարմիններ:

Հաղորդագրության համաձայն` այսօր լրանում է Անդրեասյանի` որպես մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման մեկ տարին:

Օրենքի համաձայն` յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում օմբուդսմենը նախորդ տարվա ընթացքում իր գործունեության և երկրում մարդու իրավունքների խախտման մասին զեկույցը ներկայացնում է երկրի նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին և զանգվածային լրատվամիջոցներին:

Պաշտպանը և իր աշխատակազմը իրավական ծառայություն են մատուցել 4596 մարդու: Պաշտպանի իրավասություններին վերաբերող 607 բողոքներից դրական լուծում է ստացել 344-ը, որոնցով վերականգնվել են բոլոր այդ մարդկանց խախտված իրավունքները:

2011թ. նոյեմբերին ստեղծվել է Պաշտպանի 116 անվճար թեժ գիծը: Նորովի՝ մարդկային և տեխնիկական ռեսուրսներով համալրված, վերաբացվել է արագ արձագանքման ծառայությունը: Գործարկման միայն առաջին երկու ամիսների ընթացքում Պաշտպանի թեժ գիծը օգնել է 778 մարդու:

Պաշտպանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված զրպարտության և վիրավորանքի դրույթների սահմանադրականության հարցով դիմել է Սահմանադրական դատարան, որն էլ իր պարտադիր իրավական դիրքորոշումներով հօգուտ խոսքի ազատության էականորեն բարելավել է գործող օրենսդրությունը և դրա կիրառումը: Այս կապակցությամբ Պաշտպանի ներդրումը երկրում խոսքի ազատության խթանման հարցում ընդգծել է «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» բելգիական կազմակերպությունը: Իսկ «Լրագրողներ առանց սահմանի» ֆրանսիական կազմակերպությունն իր 2011թ հաշվետվությունում կարևորել է Պաշտպանի նախաձեռնությամբ ստեղծված տեղեկատվական վեճերի խորհրդի նշանակությունը լրագրողական էթիկայի և լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների զարգացման առումով:

Մարդու իրավունքների պաշտպանի և շուրջ 80 հասարակական կազմակերպությունների միջև կնքվել են համագործակցության հուշագրեր, ինչի արդյունքում այդ իրավապաշտպան կազմակերպություններից շատերի հետ համատեղ իրականացվել են շուրջ 20 ծրագիր-միջոցառումներ:

Պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է ավելի քան 50 օրենսդրական նախագծեր և դրանց վերաբերյալ ներակայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմաթիվ առաջարկներ, որոնք մեծամասամբ ընդունվել են նախագծերի հեղինակների կողմից:

Պաշտպանին առընթեր նորաստեղծ Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդը մոնիտորինգային 60 այցեր է իրականացրել ոստիկանության բաժիններ, քրեակատարողական հիմնարկներ, զորամասեր, հոգեբուժարաններ, մանկատներ, հատուկ դպրոցներ, տուն-ինտերնատներ: Մոնիտորինգի ընթացքում արձանագրվել են բռնության և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մի շարք դեպքեր և այլ խախտումներ: Մոնիտորինգի արդյունքների ամփոփումը հրապարակվել է 2011թ. դեկտեմբերին առանձին զեկույցով:

2011թ. Պաշտպանը կազմակերպել է համաժողովների շարք՝ նվիրված խոսքի ազատությանը, արդար դատաքննությանը, խոցելի խմբերի պաշտպանությանը և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցությանը: Բացի այդ, Մարդու իրավունքներին առնչվող խնդիրները վերհանելու և քննարկելու նպատակով՝ Պաշտպանը և իր աշխատակազմը մասնակցել են շուրջ 70 հրապարակային քննարկումների, մի քանի տասնյակ հեռուստառադիոհաղորդումների, ինչպես նաև ունեցել են հարյուրավոր հարցազրույցներ լրագրողների հետ:

2011թ. դեկտեմբերին Պաշտպանը մասնակցել է ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսությանը, որի ընթացքում անդրադարձել է դատական համակարգի գործունեությանը, խոսքի, խղճի և կրոնի ազատությանը, բանակում իրավախախտումներին, ինչպես նաև 2012թ. խորհրդարանական ընտրություններին: Պաշտպանի ներկայացրած դիտարկումները ընդգրկվել են Եվրոպական Խորհրդարանի՝ ԵՄ Հայաստան ասոցիացման պայմանագրի բանակցությունների վերաբերյալ առաջարկություների մեջ:

Մարդու իրավունքների միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին, Պաշտպանը առաջին անգամ կազմակերպել է «Մարդու իրավունքների EXPO 2011», որի տաղավարներում ներկայացվել են երեխաների, սոցիալապես անապահով անձանց, կանանց, բռնությունների զոհերի, փախստականների, հաշմանդամների, փոքրամասնությունների, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու իրավունքին առնչվող ներկայիս առավել սուր և արդիական խնդիրները:

Պաշտպանը ներկայացրել է 3 արտահերթ հրապարակային զեկույց սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորման, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և երկրում մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի իրականացման վերաբերյալ: Պաշտպանի աշխատակազմը պատրաստել և հրապարակել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակի վերլուծություն:

Պաշտպանն իր գործունեության և հասարակական հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ հանդես է եկել շուրջ 30 պաշտոնական հայտարարությամբ՝ այդ թվում անդրադառնալով Ռաֆֆի Հովհաննիսյանի նստացույցի ընթացքում վրանի տեղադրման արգելքին, կրպակների ապամոնտաժման ընթացքում ոստիկանության և քաղաքապետարանի հակաիրավական գործողություններին, զոհված զինծառայողների մահվան հանգամանքների քննությանը, արդար դատաքննության իրավունքի իրացմանը և առանձին դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը, խոսքի ազատության պաշտպանության համար օրենքի կիրառման նկատմամբ գործուն հանրային վերահսկողության անհրաժեշտությանը, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրներին, 2008թ. մարտի հետևանքների վերացմանը, կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող մրցութային համակարգի անկատարություններին, հավաքների ազատությանը, երկրում սոցիալական և սեփականության իրավունքների իրացմանը և այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում