Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ`մոտ 150 սիրիացի փախստականներ երկրում տեղի ունեցող զարգացումների պատճառով Սիրիայի Ռեյհանլը շրջանից հատել են թուրքական սահմանը և ապաստան գտել այդ երկրում:
Եվս 40 սիրիացիներ թուրքական սահմանը հատել են Հաթայ նահանգի Յայլադաղ շրջանից: 190 սիրիացիներին տեղավորել են Հաթայի վրանային ճամբարներում, ուր գտնվում են մոտ 8000 սիրիացի փախստականներ:






































