Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Ֆրանսիական օրինագիծը` Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմական պայմանագրի ու հրեական լոբբիի միջև

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկրի Սահմանադրությանը հակասող ճանաչեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը` հիմնավորելով հետևյալ կերպ. «Խորհուրդը համարում է, որ ժխտման համար տույժ և քրեական պատասխանատվություն սահմանելով, օրենսդիրները հակասահմանադրական ոտնձգություն են կատարել խոսքի և արտահայտման ազատության նկատմամբ»:

Այնուհետև նախագահ Նիկոլա Սարկոզին կարգադրեց կառավարությանը համանման նոր օրինագիծ մշակել… Ֆրանսիայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասվում էր. «Հանրապետության նախագահը համարում է, որ [ցեղասպանության] ուրացումը անհանդուրժելի է և հետևաբար պետք է պատժվի… Նա խնդրել է կառավարությանը պատրաստել նոր օրինագիծ՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը»… Մեկ օր անց, սակայն, Սարկոզիի գլխավորած «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը հայտարարեց, որ մինչև հունիս առաջ չի քաշվի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ: Կուսակցության գլխավոր քարտուղար Ֆրանսուա Կոուպը պարզաբանեց, թե ինչու. «Խնդիրն այն է, որ դժբախտաբար ավարտվել է խորհրդարանի աշխատանքը, և մենք չենք կարող այդ օրինագիծը ներառել նրա օրակարգում: Մենք ստիպված ենք սպասել հաջորդ գումարման խորհրդարանին, մինչև հունիս»:

Հայոց ցեղասպանության շուրջ Ֆրանսիայում վերջին ամիսներին ծավալված իրադարձություններն այժմ ավելի սառը դատելով, տպավորությունն, իհարկե, այն է, որ այս ամենը լիովին տեղավորվում է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Սարկոզիի նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ… Բայց օրինագծի շուրջ տեղի ունեցածը ավելի խորքային հարթությունում պետք դիտարկել:

Թե՛ Սարկոզիի, թե՛ Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Հոլանդի` նախագահ ընտրվելու պարագայում Հայոց ցեղասպանության հարցը կմնա Ֆրանսիայի քաղաքական օրակարգում, պնդում են «Առաջին լրատվական»-ի զրուցակից օտարերկրյա փորձագետներն ու քաղաքագետները, հիմնավորելով, որ այն շատ կարևոր է, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն դեմ են այդ օրինագծին, այլև նրանց համար անընդունելի է, որ առհասարակ հայկական հարցը մնա Ֆրանսիայի քաղաքական օրակարգում: Սակայն առաջ է գալիս հաջորդ հարցը` Սարկոզին և Հոլանդը պատրա՞ստ են առաջիկա ամիսներին` ընտրությունների ավարտից հետո նոր ճգնաժամային իրավիճակ ստեղծել Թուրքիայի համար Ցեղասպանության հարցում… Հազիվ թե: Մեր զրուցակիցները նշում են, որ հայոց ցեղասպանության օրինագծին պետք է ուրիշ կերպ մոտենալ` Ֆրանսիայի խորհրդարանում հատուկ աշխատանքներ իրականացնել աջ և ձախերի հետ, կառավարության հետ, որպեսզի այս հարցում կոնսենսուս ձևավորվի ներսում` քաղաքական ուժերի միջև, որ չկրկնվի այն, ինչ կատարվեց: Այսինքն` այդ հարցը միայն ներքին հարց չէ, դիվանագիտական և անգամ միջազգային է, այն միայն ֆրանսահայ գաղութի հարց չէ, Ֆրանսիայի քաղաքական-հասարակական շրջանակների հարց չէ: Այսինքն` Ֆրանսիայի հասարակական-քաղաքական շրջանակներում ըմբռնում կա, որ չպետք է այլևս ցուցաբերել այնպիսի մարտավարություն, այնպիսի կոշտ մարտավարություն, որն ընտրեց Սարկոզին, ինչը ճգնաժամի հանգեցրեց` արժանացավ Թուրքիայի, Ադրբեջանի բուռն հակահարվածին, ապա նաև թուրքամետ այլ գործիչների, փորձագետների ընդվզմանը: Հստակ է մեկ բան` Ֆրանսիայի քաղաքական էլիտան վստահաբար հեռու կմնա այլևս նման գործելաոճից:

Մեր զրուցակիցները ամրագրում են, որ այո, այն, ինչ կատարվեց օրինագծի շուրջ` պարտություն է, բայց դա սպասելի պարտություն էր: Միակ դրականն այն է, որ այնուամենայնիվ Հայոց ցեղասպանության հարցը մտավ Ֆրանսիայի ընտրապայքարի թեժ փուլի մեջ, նախագահի թեկնածուները խոսում են դրա մասին, իսկ դա նշանակում է, որ նրանք ևս քաղաքական շահ են հետապնդում, թեկուզ ընտրապայքարի շահ, ինչպես նաև Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործոնն է աշխատում` մյուս կողմից:

Սակայն ամենաուշագրավն այն է, որ մեր զրուցակիցները ուղիղ կապ մատնանշեցին Իսրայելի և Ադրբեջանի ռազմական պայմանագրի և ֆրանսիական օրենքի միջե և նշեցին, որ այստեղ հրեական լոբբին ևս ունի իր ազդեցությունը: Նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ հրեական լոբբին բաժանված է երկու թևի` մի թևը միայն ցանկանում է ցեղասպանության բառը օգտագործել` չկա ուրիշ ցեղասպանություն, բացի հրեաների ցեղասպանությունից, և այսօր ազդեցիկ է հենց այս թևը, նրանց համար կարևոր են հարաբերությունները Թուրքիայի և Իսրայելի միջև: Մյուս թևը ընդունում է, որ Հայոց ցեղասպանություն եղել է, ընդունում է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները լարված են, ուստի ցանկանում է ժամանակ առ ժամանակ ապտակել Թուրքիային: Սրա դրսևորման ականատեսը մենք արդեն եղել ենք, երբ Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը հավանություն տվեց անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին, որից հետո հրեական խորհրդարանը` Քնեսեթը, բանակցեց հայկական ցեղասպանության օրինագծի շուրջ: Այսինքն` կարելի է այստեղից եզրակացնել, որ ներքին պայքար կար նաև հրեական լոբբիի երկու հատվածների միջև, և այդ իրավիճակում էլ Սարկոզին առաջ քաշեց օրինագիծը, որպեսզի Թուրքիայի գործոնը մտնի նախագահական ընտրապայքարի մեջ, նպատակ ունենալով ստանալ աջերի քվեները և նաև ազդել ձախերի վրա, քանի որ վերջիններիս դիրքորոշումը ևս բաժանվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում. մի հատվածը դեմ է դրան, իսկ մյուսը կողմ է Թուրքիայի անդամակցությանը: Այս քայլին գնալով Սարկոզին ցույց տվեց, որ Հոլանդը չի կարողանում ղեկավարել իր թիմը և այնտեղ բաժանված են դիրքորոշումները: Բայց Սարկոզիի նպատակը ըստ էության ձախողվեց, քանի որ Հոլանդը Սարկոզիից ավելի առաջ էր ընդունելի համարել այդ օրենքը:

Այսինքն` Իսրայելը, Թուրքիան և Ադրբեջանը Իրանի հետ ունեն խնդիրներ, ուստի Իսրայելը չցանկացավ, որ Թուրքիային դեմ լինելու գործընթացը շատ հեռու գնար: Արդյունքում ֆրանսիական օրենքը հակասահմանադրական ճանաչվեց Ֆրանսիայում, իսկ դրանից մեկ օր առաջ հաստատվեցին տեղեկությունները, որ Իսրայելն Ադրբեջանին վաճառելու է ավելի քան 1.5 միլիարդ դոլարի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչպես նաև հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Համապատասխան պայմանագիրը ստորագրվել էր իսրայելական Aerospace Industries պետական ընկերության հետ, Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտնել էին, որ այդ գործարքը վաղուց էր պատրաստվում:

Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս հարցում… Սա հարց է, որի շուրջ պետք է մտորեն շահագրգիռ կողմերը, և ակնհայտ է մի բան, որ պետք մշակվի որևէ ռազմավարություն:

Փորձագետները կանխատեսում են, որ այս իրավիճակում հնարավոր է նաև հայ-թուրքական արձանագրությունների թեմայի թեժացումը, իսկ Հայաստանը չի կարող իր ստորագրությունը հետ վերցնել, քանի որ դա թերևս դուր չի գա Ռուսաստանին, բայց Ռուսաստանը նաև չի ցանկանում, որ Հայաստանը հարաբերությունները վերջնական կարգավորի Թուրքիայի հետ, մանավանդ որ վերջինս իր տարածքում տեղակայել է ՆԱՏՕ-ի հրթիռային պաշտպանության համակարգերը: Այսինքն` աշխարհաքաղաքական մի մեծ «առևտրի» մեջ, Ֆրանսիայում շրջանառության մեջ դնելով ցեղասպանության հարցը, օգտվեցին թե՛ Ֆրանսիան, թե՛ Իսրայելը, թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում