ԵՄ 27 անդամ երկրներ որոշել են երկարացնել բելգիացի Հերման վան Ռոմպեյի մանդատը ԵՄ խորհրդի ղեկավարի պաշտոնում,- հաղորդում է RIA Noviosti-ն: Այդ պաշտոնում Ռոմպեյին այլընտրանքային թեկնածու ներկայացված չի եղել:
«Ես շատ ուրախ եմ, որ ԵՄ անդամ երկրները որշել են խնդրել ինձ՝ ԵՄ խորհրդի ղելավարի պաշտոնում մնալու երկրորդ ժամկետով»,- գրել է Ռոմպեյը Twitter-ի իր միկրոբլոգում:









































