Մարտի 1-ին` ժամը 17.20-ին, «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Դեու Նեքսիայի» վարորդը և 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:







































