70-98 տարեկան ավելի քան 40 տարեց կիպրոսցի կանանց դատարան են կանչել. նրանք օրենքի առաջ կկանգնեն մարտի 10-ին՝ մոլախղերի նկատմամբ իրենց հակվածության պատճառով:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, գործի քննությունը տարվում է 2010 թվից, երբ հարևանների ազդանշանով ոստիկանությունը Լիմասոլում խուզարկություն անցկացրեց կանանցից մեկի տանը, որտեղ նրանք գումարով թղթախաղ էին խաղում:
Խաղադրույքները շատ բարձր չեն եղել՝ 5-10 եվրո: Սակայն Կիպրոսում, որտեղ մոլախաղերն արգելված են և պատժվում են օրենքով, այդքանն էլ է բավարար: Այժմ կանանց սպասվում է մինչև 6 ամիս ազատազրկում և 750 եվրո տուգանք:
Հետաքննության ընթացքում կանանցից երկուսն արդեն մահացել են, ևս երկուսը կորցրել են հիշողությունը և չեն կարող հիշել երկու տարվա վաղեմիության դեպքերը: Ամենատարեց մեղադրյալը՝ 98-ամյա Եվիստիան, լրագրողներին ասել է. «Ես դատարան չեմ գնա, ինչ ուզում են, թող անեն»:










































