Մարտի 1-ին` ժամը 21.00-ի սահմաններում, «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Այնթապ-Արտաշատ ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «Դեու Նեքսիա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներին:
Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ կատարվում է քննություն:









































