2008 թ. մարտիմեկյան իրադարձությունները ՀՀ տնտեսության վրա «էական ազդեցություն չեն ունեցել»: Նման պնդում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Հիշեցնենք, որ 2008 թ. 2007-ի համեմատ Հայաստանի համախառն ներքին արդյունքը կրճատվեց մոտ 2 անգամ՝ 13.7%-ից դառնալով 6.9%: Դրա մեջ էր նաև շինարարության, այսպես ասած, «արագանցիկ» աճը՝ 25-27%: Ընդ որում՝ ամբողջ 2008-ի ընթացքում յուրաքանչյուր ամիս ապրանքները թանկացել էին 17-20%-ով:
Եվ նկատենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, առավել ևս մեր տնտեսության վրա դրա ազդեցության մասին 2008-ին չէր խոսվում: Միայն տարեվերջին իշխանամետ տնտեսագետները սկսեցին քննարկել՝ կազդի՞ արդյոք ճգնաժամը ՀՀ վրա:









































